ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Եվս մեկ հարված Բանակին

Եվս մեկ հարված Բանակին
23.06.2025 | 20:05

Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։

Այլ կերպ չես կարող բացատրել նախօրեին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում «Մշակույթ զենք» խորագրով՝ կուրսանտների հետ մտավորականների հանդիպմանը մեծածավալ պաստառի խորհրդանիշը։

Առաջին հայացքից անմեղ՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է։

Բայց առաջին հայացքից։

Իսկ դա միջազգային հայտնի՝ պացիֆիկ՝ զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլն է։

Իհարկե ոչ ոք պատերազմի կոչ չի անում, բայց ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում հակաբանակային, զինաթափման խորհրդանիշի առկայությունը։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ